Բրիտանական Bennamann ընկերությունը մշակել է New Holland T7 Methane Power LNG տրակտորը, որն ամբողջությամբ կովի գոմաղբով է աշխատում։ Այն վառելիքով ապահովելու համար անհրաժեշտ է մոտ հարյուր կովից բաղկացած նախիր։
Հեղուկ վառելիք ստեղծելու համար կովի թրիքը ուղարկվում է հատուկ պահեստարան: Այնուհետև սարքը որսում է գազանման մեթանը, վերամշակում է այն ու վերածում քիչ արտանետումներով վառելիքի։
Կորնուոլի ֆերմայում փորձարկման ժամանակ ածխաթթու գազի արտանետումները 2500 տոննայից կրճատվել են մինչև 500 տոննա ընդամենը մեկ տարվա ընթացքում: Միեւնույն ժամանակ հզորությամբ տրակտորը չի զիջում դիզելային անալոգներին։
Ընկերությունն ուսումնասիրում է նաև կենսատեխնոլոգիայի այլ կիրառություններ: Ինժեներները հույս ունեն, որ մի օր գոմաղբը կարելի կլինի օգտագործել նաև գյուղական վայրերում էլեկտրական մեքենաները լիցքավորելու համար:
Աղբյուրը՝ Daily Mail