Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) միտված է օժանդակելու մեր առաքելությանը, ինչպես նաև առաջնորդելու մեզ կորպորատիվ որոշումների կայացման գործընթացի բոլոր փուլերում: Մենք հպարտանում ենք մեր շահառուների, այդ թվում `բաժնետերերի, աշխատակիցների, գործընկերների և համայնքների, որտեղ մենք ապրում և աշխատում ենք, շահերի հավասարակշռման մեր հաջող փորձառությամբ:
Երկարաժամկետ համայնքային զարգացումը եղել է և կա մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը: Մենք հաստատակամ ենք կայուն եւ առողջ ԿՍՊ գործունեության միջոցով մեր հաջողությունը կիսելու համայնքների հետ:
Մենք արդեն ստեղծել ենք ավելի քան 700 աշխատատեղեր և Հայաստանի համար դառնում ենք տնտեսական խթան, լինելով երկրի առաջատար էներգաարտադրող խմբերից և գործատուներից մեկը:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում Ընկերության գործունեությունը մշտական բնույթ է կրում և ուղղված է արդյունքի ապահովմանը: Ընկերությունը ոչ միայն նյութական օգնություն է տրամադրում այս կամ այն աշխատակիցներին, այլ նաև համակարգ է կառուցում, երբ այդ օգնությունն առավելագույնս արդյունավետ է դառնում:
Մենք բարձր ենք գնահատում մեր աշխատակիցներին և ձգտում ենք ոչ միայն զարգացման հնարավորություններ տրամադրել նրանց, այլ նաև մեծ ուշադրություն ենք դարձնում աշխատանքի պաշտպանությանը և արտադրության անվտանգությանը: Մենք հավատում ենք, որ մեր աշխատակիցների զարգացմանն ուղղված ծախսերը Ընկերության ապագային ուղղված ներդրումներ են: