«Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերության առաքելությունը երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի ինքնահարատ զարգացմանն աջակցելն է` վերականգնվող էներգիայի լրացուցիչ աղբյուրների ստեղծման և զարգացման միջոցով, որը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը:
«Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերությունը նպատակ ունի 2020թ դառնալ էներգետիկ շուկայի առանցքային մասնակիցներից մեկը, լինել դինամիկ զարգացող ընկերություն, որն ընդգրկված կլինի տարածաշրջանի խոշորագույն էլեկտրաէներգետիկական ընկերությունների շարքում:
Մենք ձգտում ենք տեխնոլոգիական նվաճումների, էկոլոգիական կառավարման և աշխատանքի պաշտպանության գերազանցության: Մեր բաժնետերերի և գործընկերների վստահությունը հիմնված է մեր թափանցիկ, ազնիվ և առարկայական մոտեցումների և կենտրոնացվածության վրա։
«Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ էներգաարտադրող կայանների կողմից 2008-2019թթ. ընթացքում էլեկտրական էներգիայի օգտակար առաքման տեսակարար կշիռը կազմել է Հայաստանի ներքին սպառման շուկայի ավելի քան 11 տոկոսը։
Հոլդինգի կազմում ընդգրկված ՀրազՋԷԿ-ը Հայաստանի ներքին շուկայում ունի կարգավորող (հավասարակշռող) եզրափակող կայանի կարգավիճակ: Ներքին սպառման համար կայանն արտադրում է էլեկտրաէներգիա միայն երկրի էներգահամակարգում էլեկտրաէներգիայի դեֆիցիտի առկայության դեպքում (հիմնականում աշուն-ձմեռ ժամանակաընթացքում և հայկական ատոմային էլեկտրակայանի պարապուրդի ժամանակահատվածում):
ՀրազՋԷԿ-ն ունի բացառիկ նշանակություն էլեկտրաէներգիայի արտահանման համար: Կայանի արտահանման ներուժը կազմում է տարեկան ավելի քան 4 մլրդ. կՎտժ։
2008-2019 թվականների ընթացքում ՀրազՋԷԿ-ն արտադրել է 7,279 մլն. կՎտժ էլեկտրաէներգիա՝ որպես հիմնական վառելիք օգտագործելով բնական գազը։
ՀրազՋԷԿ-ը կարող է աշխատել ինչպես բնական գազով, այնպես էլ մազութով:
1140 Մեգավատ դրվածքային հզորություն
Կենտրոնացված նորոգումների մասնագիտացված միավորում
Առաջին արևային էլեկտրակայանը տարածաշրջանում