Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտպանական տեխնոլոգիաների լաբորատորիան (DSTL) և Pearson Engineering ՍՊԸ ընկերությունը ներկայացրել են համատեղ մշակում՝ WEEVIL ականազերծման սարքը:
WEEVIL-ը ցանկացած զրահամեքենա վերածում է սակրավոր ռոբոտի, որն ունակ է ինքնուրույն ականազերծել ականապատ տարածքները։ Սարքն առասպելական հրեշի հսկա ճանկեր հիշեցնող իր երեք գութանների պատճառով բավականին ահաբեկող տեսք ունի։
Դրանց օգնությամբ սարքը հերկում է հողը։ Ականի «հանդիպելիս» տեղի է ունենում անվտանգ պայթյուն։ Դաշտային փորձարկումների ժամանակ WEEVIL-ը տեղադրվել է հետևակի Warrior մարտական մեքենայի վրա՝ տեսախցիկներիի լրակազմի և BEACON հեռակառավարման համակարգի հետ միասին, որն ավտոմեքենան վերածում է ռոբոտի:
Աղբյուրը՝ UK Government Press Realise
Պատկերը՝ MOD Crown