CATL ընկերությունը ներկայացրել է նատրիում-իոնային առաջին մարտկոցները

12 Օգոստոս, 2021
Լուսանկարը՝ prnewswire.com

Մարտկոցների չինական արտադրող Contemporary Amperex Technology Co., Limited (CATL) ընկերությունը հյուրընկալել է Tech Zone առցանց միջոցառումը՝ ցուցադրելու առաջին սերնդի նատրիումի իոնային մարտկոցների առևտրային նմուշները: Դրանք կարող են արտադրվել լիթիում-իոնին զուգահեռ, առանց փոխարկիչների վերազինման, ինչպես նաև կարող են օգտագործվել էլեկտրական մեքենաներում:

Առայժմ նման մարտկոցները չունեն խիստ տպավորիչ բնութագրեր, բայց CATL-ին հաջողվել է լուծել հիմնական խնդիրը՝ սինթեզել կատոդի և անոդի համար անհրաժեշտ կինետիկ հատկություններ ունեցող նյութեր:

Նատրիում-իոնային մարտկոցը գործում է լիթիում-իոնային մարտկոցի նմանությամբ. սարքի լիցքավորման և լիցքաթափման ժամանակ իոնները շարժվում են կատոդի և անոդի միջև: Այնուամենայնիվ, դրանք ավելի մեծ են, քան լիթիումի իոնները, ինչպես նաև, նատրիումի իոնները հակված են անցանկալի կեղտերի առաջացմանը, որոնք կրճատում են մարտկոցի կյանքը, և, հետևաբար, առավել զգայուն են կատոդի և անոդի նյութերի կառուցվածքային կայունության և կինետիկ հատկությունների նկատմամբ:

CATL-ը պնդում է, որ գտել է այս խնդիրների լուծումները: Որպես կատոդ, օրինակ, օգտագործվել է Prussian white կոչվող նյութը: Այն լուծել է հզորության կորստի խնդիրը:

Նոր մարտկոցներն ունեն նաև մի շարք առավելություններ: Օրինակ, սենյակային ջերմաստիճանում մինչև 80 տոկոսով լիցքավորումը կատարվում է  ընդամենը 15 րոպեում, իսկ մինուս 20 աստիճան ջերմաստիճանի դեպքում մարտկոցը պահպանում է իր հզորության ավելի քան 90 տոկոսը:

CATL-ում նատրիում-իոնային էներգիայի աղբյուրների օգտագործման մի քանի սցենարներ կան. առաջինն էլեկտրական տրանսպորտային միջոցներն են, հատկապես, եթե դրանք շահագործվում են ցուրտ կլիմայով տարածաշրջաններում, երկրորդն էներգիայի բուֆերային պահեստավորումն է:

Աղբյուրը՝ Reuters

Այլ լուրեր