«Էներգո Ինվեստ Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերության առաքելությունը Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ինքնահարատ զարգացմանն աջակցելն է` վերականգնվող էներգիայի լրացուցիչ աղբյուրների ստեղծման և զարգացման միջոցով, որը կհանգեցնի կյանքի որակի բարելավմանը:
Մենք աշխատում ենք նպաստել երկրի էներգետիկ անվտանգությանը և բնապահպանական ծանրաբեռնվածության նվազեցմանը, նոր լուծումներ ենք առաջարկում էներգաարդյունավետության և էկոլոգիական անվտանգության ոլորտում, ինչպես նաև ջանքեր ենք գործադրում կայուն ավելացված արժեքի ձևավորման համար` ի շահ մեր բաժնետերերի:
«Էներգո Ինվեստ Հոլդինգ» ընկերությունը նպատակ ունի դառնալ էներգետիկ շուկայի առանցքային մասնակիցներից մեկը, լինել դինամիկ զարգացող ընկերություն, որն ընդգրկված կլինի տարածաշրջանի խոշորագույն էլեկտրաէներգետիկական ընկերությունների շարքում:
Մինչև 2030 թվականը «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն իրեն տեսնում է որպես վերականգնվող էներգիայի շուկայի առաջատար և տարածաշրջանի խոշորագույն էներգաընկերությունների լիիրավ գործընկեր:
Որպես մեր հիմնական նպատակ դիտարկում ենք հասույթի կայուն աճի ապահովումը և բիզնեսի արդյունավետության անընդհատ բարձրացումը:
Մեր ռազմավարական նպատակներն են՝
Մենք ձգտում ենք տեխնոլոգիական նվաճումների, էկոլոգիական կառավարման և աշխատանքի պաշտպանության գերազանցության:
Մեր բաժնետերերի և գործընկերների վստահությունը հիմնված է մեր թափանցիկ, ազնիվ և առարկայական մոտեցումների և կենտրոնացվածության վրա։ Շիտակությունը, հարգանքը, վստահությունը և հուսալիությունը մեզ դարձնում են երազանքի թիմ, որի յուրաքանչյուր անդամ հաստատակամ է լինել սոցիալապես, բարոյապես, և էկոլոգիապես պատասխանատու քաղաքացի և կատարել դրական փոփոխություն հասարակության մեջ: