Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Բաժնետերերի ընդհանուր ժողովն է։
Տնօրենների խորհուրդը իրականացնում է հոլդինգի գործունեության ընդհանուր ղեկավարումը: Մեր խորհրդի գլխավոր պարտականությունը կայանում է հոլդինգի երկարաժամկետ հաջողության խթանման մեջ՝ ուղղորդելով անձնակազմին ստեղծելու և ապահովելու կայուն ավելացված արժեք՝ ի շահ մեր բաժնետերերի:
Մենք նաև հանձնառու ենք մեր պարտավորությունների առումով և հաշվի ենք առնում մեր որոշումների ազդեցությունը հոլդինգի տարբեր շահագրգիռ կողմերի, ինչպես, օրինակ, մեր աշխատակիցների, բաժնետերերի, գործընկերների, շրջակա միջավայրի և այն համայնքի համար, որտեղ տեղաբաշխված են մեր ակտիվները։ Մեր ռազմավարությունը մշակելով և իրականացման բոլոր փուլերը վերահսկելով՝ մենք ձգտում ենք ապահովել ներքին հսկողության համակարգի արդյունավետությունը, այնպես որ մեր աճը ապահովվի վերահսկվող և ինքնահարատ կերպով։
Խորհուրդն իրականացնում է հետևողական աշխատանք՝ ուղղված սոցիալական, բնապահպանական և էթիկական հարցերին վերաբերվող ռիսկերի բացահայտմանը, գնահատմանը և կառավարմանը:
Խորհուրդը մշակում է քաղաքականություն և ընթացակարգեր, իսկ ղեկավար անձնակազմի դերը կայանում է խորհրդի կողմից մշակված քաղաքականության իրականացման և այդ քաղաքականություններին համապատասխանության ապահովման մեջ: Խորհուրդը նաև կրում է ներքին հսկողության համակարգի և դրա արդյունավետության գնահատման ընդհանուր պատասխանատվությունը:
Խորհրդի անդամները անցկացնում են հաճախակի այցելություններ և շփվում են անձնակազմի հետ բոլոր մակարդակներում: Սա հնարավորություն է տալիս նրանց գործնականում տեսնել կազմակերպության մշակույթն ու արժեքները: Խորհուրդը հետևողականորեն ստուգում է, հարցականի տակ է դնում և հետազոտում է ղեկավար անձնակազմի գործողությունների տրամաբանությունը՝ ինչպես խորհրդի նիստերի, այնպես ել ոչ-պաշտոնական շփումների միջոցով:
Նախագահը առանցքային դեր ունի խորհրդի որոշումներիկայացմանը Խորհրդի բոլոր անդամների լիարժեք մասնակցության ապահովման գործում: Այս գործելաոճն ամրապնդում է Խորհրդի գործունեության արդյունավետությունը:
Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է միանձնյա գործադիր մարմնի՝ Ընկերության գլխավոր տնօրենի կողմից։
Ընկերության գլխավոր տնօրենը իրականացնում է Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումը՝ Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի և Տնօրենների խորհրդի, ինչպես նաև Ընկերության կանոնադրությանը համապատասխան Ընկերության Տնօրենների խորհրդի կողմից լիազորված անձանց՝ իրենք լիազորություններին համապատասխան ընդունված որոշումներին համապատասխան։
Վերստուգող հանձնաժողովը Ընկերության ներքին վերահսկողության մշտապես գործող մարմինն է, որն իրականացնում է Ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության, նրա առանձին ստորաբաժանումների պաշտոնյաների, կառավարման մարմինների և Ընկերության ստորաբաժանումների կանոնավոր վերահսկողությունը և ՀՀ օրենսդրությանը, Ընկերության կանոնադրությանը և ընկերության ներքին փաստաթղթերին համապատասխանությունը։