EDP Renovaveis ընկերությունը գործարկել է մինչ օրս Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը։ Cerca կոչվող էներգետիկ ենթակառուցվածքային նախագիծն իրագործվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի մոտակայքում։
Cerca կայանը համալրված է ավելի քան 310 հազար երկդիմի արևային մարտկոցներով։ Կայանի հզորությունը 202 մեգավատ է։ Այն 330 ԳՎտ*ժ էլեկտրաէներգիայով կարող է ապահովել մոտավորապես 100 հազար տնային տնտեսությունների։
Աղբյուրը՝ Reuters
Պատկերը՝ Balkan Green Energy News/iStock