Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օդի աղտոտվածության կարճաժակետ ազդեցությունը զգալի է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու՝ մարդու ունակության վրա։
Հետազոտողները վերլուծել են կոգնիտիվ թեստերի տվյալները, որոնք լրացվել են 26 մասնակիցների կողմից՝ մինչև մեկ ժամ շարունակ պինդ մասնիկների բարձր խտությունների ազդեցությանը ենթարկվելը և դրանից հետո (օգտագորելով կամ մոմի ծուխը, կամ մաքուր օդը)։
Հետազոտությունը, պարզել է, որ պինդ մասնիկների բարձր խտությունների նույնիսկ կարճաժամկետ ներգործությունն ազդում է մասնակիցների ուշադրության և հույզերի ճանաչման վրա՝ անկախ նրանից, թե նրանք նորմալ են շնչում, թե միայն բերանով։
Սա կարող է ազդել առաջադրանքների վրա կենտրոնանալու, շեղումներից խուսափելու և սոցիալապես ընդունելի վարքագծի վրա։
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ մասնակիցներն ավելի վատ են հաղթահարել այն կոգնիտիվ թեստերը, որոնք գնահատել են հուզական ճանաչումը օդի աղտոտվածության ներգործությունից հետո։
Աղբյուրը՝ The Guardian
Պատկերը՝ REX/Shutterstock