Գիտնականները կասկածի տակ են առել ասացվածքն այն մասին, որ կապիկը, որը բավական երկար ժամանակ տպում է ստեղնաշարով, ի վերջո կստեղծի Շեքսպիրի գործերի լիակատար ժողովածուն։
Ավստրալացի երկու մաթեմատիկոսներ ասացվածքը սխալ են համարել և պարզել են, որ, եթե անգամ աշխարհի բոլոր շիմպանզեներին տրամադրվի Տիեզերքի կյանքի ողջ տևողությունը, նրանք «գրեթե հաստատ» երբեք չեն տպագրի բրիտանացի դասականի գործերը։
Հոդվածի հեղինակները ստուգել են «անվերջ կապկի» թեորեմը՝ մտավոր փորձ, որը ցույց է տալիս, որ ժամանակի անվերջ քանակությունը կարող է անհավանականորեն քիչ հավանականը դարձնել հավանական, և հարցրել են, թե ինչ տեղի կունենա, եթե սահմանվեն մեծ, բայց վերջնական սահմանափակումներ տպագրող կապիկների համար։
Նրանց հաշվարկները հիմնվում էին այն բանի վրա, որ կապիկը կանցկացնի մոտ 30 տարի՝ տպելով վայրկյանում մեկ ստեղն 30 ստեղներից բաղկացած ստեղնաշարում, անգլերեն տառերով և կետադրության որոշ նշաններով։ Պարզվել է, որ ժամանակը, որը պետք կլինի կապկին, որպեսզի վերարտադրի Շեքսպիրի գործերը, ավելին կլինի, քան Տիեզերքում կյանքի տևողությունը։
Հետազոտության համաձայն՝ հավանականությունը, որ մեկ կապիկը պատահաբար կգրի «բանան» բառը ողջ կյանքի ընթացքում, կազմել է ընդամենը 5 տոկոս։ Շեքսպիրի ստեղծագործությունների լիակատար ժողովածուն ներառում է 887 647 բառ, և դանում չկա ոչ մի «բանան» բառ։
Փորձի շրջանակն ընդլայնելու համար ավստրալացի մաթեմատիկոսները դիմել են շիմպանզեին՝ մարդու մերձավորագույն ազգականին։ Ներկայում Երկրի վրա ապրում է մոտ 200 000 շիմպանզե, և հետազոտոտության ժամանակ ենթադրվում էր, որ այդ պոպուլյացիան կմնա կայուն մինչև ժամանակների վերջը։ Բայց անգամ կապիկների այդ հսկայական քանակությունը շատ ու շատ քիչ է։
Եթե անգամ հավասարման մեջ ավելացվեին անհամեմատ ավելի շատ թվով շիմպանզեներ, որոնք կտպեին շատ ավելի արագ, միևնույն է, ճշմարտանման չէր լինի, «որ կապիկների աշխատանքը երբևէ դառնար կենսունակ գործիք սովորականի շրջանակից դուրս գրավոր աշխատանքների ստեղծման համար», գրել են հետազոտության հեղինակները։
Աղբյուրը՝ The Guardian
Պատկերը՝ Juniors Bildarchiv/Alamy