Ասիայում ամբողջությամբ պահանջարկի վերականգման վերաբերյալ Saudi Aramco-ի կանխատեսումից հետո նավթի գինն աճում է

17 Օգոստոս, 2020

Ints Kalnins/Reuters 

Երբ Saudi Aramco-ն ակնարկեց Ասիայում պահանջարկի վերականգնման մասին, երկուշաբթի օրը վերջին երեք օրվա ընթացքում առաջին անգամ նավթի ֆյուչերսները թանկացան: West Texas Intermediate (WTI) ապրանքանիշի նավթը թանկացել է 1,8%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 41,96 դոլարի: Միջազգային օրինակելի նավթ հանդիսացող Brent ապրանքանիշի նավթը թանկացել է 1,3%-ով՝ օրական առավելագույնում  հասնելով 44,98 դոլարի:

Saudi Aramco գլխավոր տնօրեն Ամին Նասսերը կիրակի օրը հայտարարել է իր ակնկալիքների վերաբերյալ, առ այն, որ Ասիայում նավթի պահանջարկը կվերադառնա մինչհամաճարակային առավելագույնին տնտեսության և տնտեսական ակտիվության վերականգնմանը համընթաց: Նավթի գները բարձրացել են նաև Իրաքի կողմից աջակցություն ցուցաբերելու շնորհիվ: Ուրբաթ օրը վերջինս հայտարարեց, որ կկրճատի նավթի արդյունահանման ծավալներն օրական մինչև 400 000 բարել, որպեսզի հավասարակշռի պահանջարկը: Կրճատման շնորհիվ Իրաքում արդյունահանման ծավալները կհամապատասխանեն այս տարվա սկզբին ՕՊԵԿ+ կողմից դրված նպատակներին:

WTI ապրանքանիշի նավթը հինգշաբթի օրը հասավ առավելագույն ցուցանիշի վերջին հինգ ամիսների ընթացքում, երբ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության կառավարման մարմինը հայտարարեց մինչև հուլիսի վերջ նավթի պաշարների կրճատման վերաբերյալ: OANDA Europe շուկայի ավագ վերլուծաբան Քրեյգ Էրլամի խոսքերով   ինչպես WTI, այնպես էլ  Brent-ը վաճառվում են անցյալ շաբաթվա առավելագույնին մոտ գնով, սակայն ավելի դրական ազդանշանները անկման ֆոնին կարող են հրահրել էական աճ:

Աղբյուրը` markets.businessinsider.com

Այլ լուրեր