Ո՞վ կհաղթի նավթի գնային պատերազմում

24 Մարտ, 2020

Head to head. Photographer: Andrey Rudakov/Bloomberg

Քանի դեռ շարունակվում է նավթի գնային պատերազմը, և քանի դեռ սաուդյան արաբները պահում են շուկան և այն ողողում նավթով, հաջորդ տրամաբանական փուլը կլինի լեփլեցուն պահեստարանները: Ստեղծվում է մի փոքր անհանգստացնող իրավիճակ, երբ կարող ենք ականատես լինել նավթի գնի անկմանը մինչև 10 դոլար բարելի դիմաց:

Փորձագետների մեծ մասը համոզված է, որ սաուդյան արաբները թույլ չեն տա, որպեսզի այդ իրավիճակը ամբողջովին կործանի ամերիկյան թերթաքարային նավթի արդյունահանումը, այնինչ ռուսների թիրախում հենց դա է:

Սակայն ներկայիս իրադարձությունները բերում են նրան, որ նավթի գնային պատերազմը ավելի է խորանում կորոնավիրուսի և ակտիվության գլոբալ անկման հետևանքով, այդ իսկ պատճառով մենք ականատեսը կդառնանք նավթի գնի մինչև 15 դոլար անկմանը ավելի շուտ, քան սպասվում էր:

Դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի երկու շատ հզոր անձանց՝ Մուհամմեդ բեն Սալմանի և Վլադիմիր Պուտինի հոգեբանությունը, ովքեր չեն կարող նահանջել առանց հստակ համաձայնեցված ելքի, որի պատճառով էլ, թերևս, նրանք երկուսն էլ յուրովի հաղթանակած դուրս եկան:

Աղբյուրը՝ Bloomberg

Այլ լուրեր