Պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի արդյունահանումը կարող է հասնել 80-ականների նվազագույն ցուցանիշին

24 Մայիս, 2019

An Iranian national flag flies over a refinery in Bandar Abbas, Iran.
Ali Mohammadi/Bloomberg via Getty Images

ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի արդյունահանումը կարող է հավասարվել 1980-ական թվականներին գրանցված նվազագույն ցուցանիշին, երբ երկրում նավթի արդյունահանումը տուժեց Իրաքի հետ պատերազմի պատճառով: Այս մասին նշված է Միջազգային էներգետիկ գործակալութան (ՄԷԳ) մայիսյան հաշվետվության մեջ:

Իրանում ապրիլին արդյունահանումը ընկել է մեկ օրում 130 հազար բարելով՝ մինչև 2,61 միլիոն բարել: Ինչպես հայտնել էին ավելի վաղ, ԱՄՆ մայիս ամսից չերկարաձգեց արտահանման վերաբերյալ ժամանակավոր թույլտվությունները, որոնք տրվել էին նախորդ տարվա նոյեմբերին ութ երկրների:

Իրանի նավթի արտահանման ցուցանիշը անկում է ապրել. ի համեմատ նախորդ տարվա ապրիլ ամսվա ցուցանիշի՝ մեկ օրվա ընթացքում 2,6 միլիոն բարել, ընթացիկ տարվա ապրիլ ամսվա ցուցանիշը նվազել է մինչև 1,3 միլիոն բարել:

Ինչպես հայտնել էին ավելի վաղ, ՕՊԵԿ+ մի շարք անդամ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում բավարարել սպառողների պահանջարկը: Ըստ ՄԷԳ տվյալների իրանական նավթի միջին ծանրության տեսակներին փոխարինող նավթ կարող են առաջարկել Սաուդյան Արաբիան, Իրաքը, Ռուսաստանը և ԱՄԷ: Ինչ վերաբերվում է գազային կոնդենսատին, իրանական մատակարարումները կարող են փոխարինվել Ավտրալիայի և Քաթարի նույնանման արտադրանքով, նշվում է հաշվետվության մեջ:

Ապրիլին Թուրքիան գնել է 190 հազար բարել իրանական նավթ ի տարբերություն մարտ ամվսա՝ 140 հազար բարել, իսկ Ճապոնիան ու Հարավային Կորեան ապրիլին դադարեցրել են իրանական նավթի գնումը:

Իրանի և Իրաքի միջև ռազմական բախումները ընթացել են 1980թ.-ից մինչև 1988 թվականները: ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով 1981թ.-ին Իրանի արդյունահանումը նվազել էր 1,5 միլիոն բարել/մեկ օրում, այնինչ մինչ ռազմական գործողություններ սկսելը գերազանցում էր օրական 5 միլիոնը: Իրանական նավթի խոշորագույն գնորդ հանդիսացող Չինաստանը ապրիլին գնել է 270 հազար բարել մեկ օրում ի տարբերություն մարտ ամսվա՝ 780 հազար բարել/մեկ օրում: CNPC և Sinopec հայտնել են, որ մայիսին չեն գնելու իրանական նավթ:

ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանում նավթի արդյունահանումը կարող է հավասարվել 1980-ական թվականներին գրանցված նվազագույն ցուցանիշին, երբ երկրումնավթի արդյունահանումը տուժեց Իրաքի հետ պատերազմի պատճառով: Այս մասին նշված է Միջազգային էներգետիկ գործակալութան (ՄԷԳ) մայիսյան հաշվետվության մեջ:

Իրանում ապրիլին արդյունահանումը ընկել է մեկ օրում 130 հազար բարելով՝ մինչև 2,61 միլիոն բարել: Ինչպես հայտնել էին ավելի վաղ, ԱՄՆ մայիս ամսից չերկարաձգեցարտահանման վերաբերյալ ժամանակավոր թույլտվությունները, որոնք տրվել էին նախորդ տարվա նոյեմբերին ութ երկրների:


Իրանի նավթի արտահանման ցուցանիշը անկում է ապրել. ի համեմատ նախորդ տարվա ապրիլ ամսվա ցուցանիշի՝ մեկ օրվա ընթացքում 2,6 միլիոն բարել, ընթացիկ տարվաապրիլ ամսվա ցուցանիշը նվազել է մինչև 1,3 միլիոն բարել:

Ինչպես հայտնել էին ավելի վաղ, ՕՊԵԿ+ մի շարք անդամ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան, արդեն իսկ պատրաստակամություն են հայտնելանհրաժեշտության դեպքում բավարարել սպառողների պահանջարկը: Ըստ ՄԷԳ տվյալների իրանական նավթի միջին ծանրության տեսակներին փոխարինող նավթ կարող ենառաջարկել Սաուդյան Արաբիան, Իրաքը, Ռուսաստանը և ԱՄԷ: Ինչ վերաբերվում է գազային կոնդենսատին, իրանական մատակարարումները կարող են փոխարինվելԱվտրալիայի և Քաթարի նույնանման արտադրանքով, նշվում է հաշվետվության մեջ:

Ապրիլին Թուրքիան գնել է 190 հազար բարել իրանական նավթ ի տարբերություն մարտ ամվսա՝ 140 հազար բարել, իսկ Ճապոնիան ու Հարավային Կորեան ապրիլինդադարեցրել են իրանական նավթի գնումը:

Իրանի և Իրաքի միջև ռազմական բախումները ընթացել են 1980թ.-ից մինչև 1988 թվականները: ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալներով 1981թ.-ին Իրանիարդյունահանումը նվազել էր 1,5 միլիոն բարել/մեկ օրում, այնինչ մինչ ռազմական գործողություններ սկսելը գերազանցում էր օրական 5 միլիոնը: Իրանական նավթիխոշորագույն գնորդ հանդիսացող Չինաստանը ապրիլին գնել է 270 հազար բարել մեկ օրում ի տարբերություն մարտ ամսվա՝ 780 հազար բարել/մեկ օրում: CNPC և Sinopecհայտնել են, որ մայիսին չեն գնելու իրանական նավթ:

Այլ լուրեր