Photo: hi-news.ru
Միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը խոստացել է $ 100 մլն մրցանակ ՝ ածխաթթու գազի արտանետումները կլանելու լավագույն տեխնոլոգիայի մշակման համար:
Գլոբալ տաքացման պատճառ հանդիսացող արտանետումները կլանելը կլիմայի փոփոխության վերահսկման շատ ծրագրերի կարևոր մաս է դառնում, բայց մինչ օրս այս տեխնոլոգիայում շատ քիչ առաջընթաց է գրանցվել, և ջանքերը կենտրոնացած են արտանետումների կրճատման վրա, այլ ոչ թե օդից ածխաթթու գազի կլանման:
Անցյալ տարվա վերջին էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել էր, որ ածխաթթու գազի կլանման տեխնոլոգիաներն անհրաժեշտ են զրոյական արտանետումների թիրախային ցուցանիշներին հասնելու համար:
Աղբյուրը՝ CNBC/Forbes