Չինացի գիտնականներին հաջողվել է «արհեստական արևը» վառ պահել 403 վայրկյան

08 Մայիս, 2023
Լուսանկարը՝ The Eurasian Times

Չինական Experimental Advanced Superconducting Tokamak (EAST) ջերմամիջուկային ռեակտորը կարողացել է մեկ ցիկլի ընթացքում անընդմեջ աշխատել 403 վայրկյան՝ այդպիսով սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ, որը գրեթե չորս անգամ գերազանցել է նախորդ ռեկորդը (101 վայրկյան): 

Հայտնի է, որ ռեակտորը գտնվում է Անհույ նահանգի Հեֆեյ քաղաքում, սակայն առայժմ տվյալներ չկան այն մասին, թե ինչ ռեժիմով է այն աշխատել և ինչ ջերմաստիճանի է պլազման տաքացվել։ Ավելին, չկա նաև տեղեկություն, թե ինչ պլազմայի մասին է խոսքը՝ էլեկտրոնայի՞ն, թե իոնային, իսկ դա չափազանց կարևոր է։

Ռեակտորի պլազմայում ջերմամիջուկային սինթեզի ռեակցիա սկսելու համար անհրաժեշտ է տաքացնել ոչ թե էլեկտրոնները, այլ իոնները՝ ավելի քան 100 միլիոն աստիճան, իսկ դրանք ավելի ծանր են, քան էլեկտրոնները, և դրանց տաքացումը պահանջում է գրեթե երկու անգամ ավելի շատ էներգիա:

Նախկինում EAST ռեակտորը հաջողությամբ է իրականացրել գիտափորձը, որի ժամանակ էլեկտրոններից կազմված պլազման տաքացվել է մինչև 70 միլիոն աստիճան և ռեակցիան տևել է 1056 վայրկյան: Մեկ այլ փորձի ժամանակ էլեկտրոններից կազմված պլազման տաքացվել է մինչև 160 միլիոն աստիճան, իսկ ռեակցիան տևել է 20 վայրկյան:

Սակայն իոնային պլազմայի տաքացման ռեկորդը դեռ պատկանում է Հարավային Կորեայում տեղակայված KSTAR ռեակտորին, որը կարողացել է 100 միլիոն աստիճան տաքացված իոնային պլազման պահել 30 վայրկյան։

Աղբյուրը՝ The Eurasian Times

Լուսանկարը՝ The Eurasian Times



Այլ լուրեր