Օքսֆորդի համալսարանի դուստր ձեռնարկությունը՝ Oxford PV-ն, գերազանցել է ամենաարդյունավետ արևային մարտկոցի ստեղծման համաշխարհային ռեկորդը:
Գերմանիայի Ֆրաունհոֆերի արևային էներգիայի համակարգերի ինստիտուտի հետ համագործակցութամբ ընկերությունը մշակել է արևային վահանակ, որի էներգիայի փոխակերպման արդյունավետությունը կազմում է 25%։ Սա բարձր ցուցանիշ է` առևտրային արևային մարտկոցների սովորական (16-24%) ցուցանիշի հետ համեմատությամբ:
Oxford PV-ն օգտագործել է պերովսկիտի և սիլիցիումի վրա հիմնված տանդեմային արևային բջիջներ, որոնք տեսականորեն կարող են հասնել ավելի քան 43% արդյունավետության՝ գերազանցելով ավանդական սիլիկոնային արևային բջիջների ցուցանիշը, որի տեսական առավելագույն սահմանը 30%-ից պակաս է։
Փորձարկման ժամանակ 1,68 քառակուսի մետր մակերեսով վահանակն արտադրել է 421 Վտ հզորություն: Արդյունավետության ռեկորդային ցուցանիշը հասել է 28,6%-ի։ Ընկերությունը նպատակ ունի այն հասցնել 30%-ի։ Oxford PV-ն օգտագործել է ստանդարտ սարքավորումներ և բազմասպեկտրային արևային գրգռիչ:
ԱՄՆ-ում Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի (NREL) գիտնականները հետազոտություն են անցկացրել գրեթե 2500 արևային էլեկտրակայաններում և պարզել, որ, չնայած մտահոգություններին, ֆոտովոլտային համակարգերից շատերը տարիների ընթացքում նվազագույն վնաս են կրել եղանակային արտակարգ պայմաններից և դրա հետևանքով ենթարկվել են որոշակի դեգրադացիայի, ինչը համապատասխանում է սպասելիքներին։
Աղբյուրը՝ Oxfordpv
Պատկերը՝ electrek.co/Oxford PV