«Զևս» ՏԷՄ-ի առաջին թռիչքը նախատեսված է 2030 թվականին

24 Ապրիլ, 2023
Յուպիտերի Եվրոպա արբանյակը hi-news.ru

«Զևս» տրանսպորտաէներգետիկ մոդուլի (ՏԷՄ) առաջին առաքելությունը 50 ամիս կտևի: Այս մասին ասել է «Ռոսկոսմոս»-ի հեռանկարային ծրագրերի ու գիտության գծով գործադիր տնօրեն Ալեքսանդր Բլոշենկոն:

Բլոշենկոն նշել է, որ 50 ամիսը առաքելության ընդհանուր տևողությունն է: Նա հստակեցրել է նաև, որ առաջին թռիչքը նախատեսված է 2030-ին: «Այժմ այն նախագծված է մեր կողմից: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հետ համատեղ մենք հաշվարկում ենք այս թռիչքի բալիստիկան, օգտակար ծանրաբեռնվածությունը», - բացատրել է գործադիր տնօրենը:

Բլոշենկոյի խոսքով՝ առաքելությունը կսկսվի Երկրի վրա։ Այնուհետև նախատեսվում է թռիչք դեպի Լուսին, ուր մոդուլից կանջատվի տիեզերանավը։ Դրան կհաջորդի գրավիտացիոն մանյովր Վեներայի մոտ, ուր ևս տիեզերական սարք կանջատվի, ապա կիրականացվի թռիչք դեպի Յուպիտեր և դրա արբանյակները։

Աղբյուրը՝ ՏԱՍՍ

Յուպիտերի Եվրոպա արբանյակը  hi-news.ru

Այլ լուրեր