Volvo-ն թողարկել է դիզելային շարժիչով իր վերջին ավտոմեքենան

29 Ապրիլ, 2024
Պատկերը՝ Volvo Car AB/Bloomberg

Շվեդական ավտոարտադրող Volvo ընկերությունը թողարկել է իր վերջին դիզելային ավտոմեքենան՝ ապահովելով մինչև 2030 թվականը ամբողջովին էլեկտրական բրենդ դառնալու իր ճանապարհը։

Վերջին դիզելային մեքենան թողարկվել է Շվեդիայի Torslanda գործարանի հոսքագծից՝ նշանավորելով Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ, և դարձնելով այն առաջին խոշոր ավտոարտադրողը, որն ամբողջությամբ հրաժարվել է վառելիքի այդ տեսակից:

Շարքի վերջնական մոդելը Volvo XC90-ն է, որն աշխատում է 2.0 լիտրանոց չորս մխոցային տուրբոշարժիչով: Ամենագնացը կցուցադրվի Volvo-ի «Նոր աշխարհ» թանգարանում:

Դեռևս 2019 թվականին Եվրոպայում վաճառվող Volvo-ների մեծ մասն աշխատում էր դիզելային վառելիքով։ 2008 թվականին XC90-ի վաճառքի 95%-ը դիզելային էր:

Աղբյուրը՝ Bloomberg

Պատկերը՝ Volvo Car AB/Bloomberg

 

Այլ լուրեր