Source: PEAKapp
Փետրվարի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական հանձնաժողովի հետ նոր ֆինանսավորման համաձայնագրին, որն ուղղված կլինի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրային, բազմաբնակարան շենքերում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև նվազեցնել ջրի աղտոտումը Սևանա լճում:
Պաշտոնական տվյալներով Հայաստանի տարածքում 120-ից ավելի հանրային շենքերում էներգախնայողության ծրագրի կիրառման արդյունքում ծախսերն արդեն կրճատվել են 55-60 տոկոսով:
Աղբյուրը՝ gov.am