Էներգիայի կուտակման տեխնոլոգիաների արժեքի նվազման հետ միաժամանակ ավելի պահանջված են դառնում արևային սարքավորումներին կից տեղադրվող արևային մարտկոցները: Սակայն միայն բնակելի և առևտրային հատվածի արևային էներգիայի սպառողները չեն, որ շահում են էներգիայի կուտակիչների տեղադրումից:
Փաստացի, առևտրային մասշտաբի մարտկոցային պահուստարանները ավելի մեծ դեր են խաղում էլեկտրական ցանցի աշխատանքում՝ ապահովելով ցանցի համար ծախսերի տնտեսում, բնապահպանական օգուտներ և նոր ճկունություն:
Առևտրային մասշտաբի մարտկոցային պահուսատարանների չափերը և ֆունկցիոնալությունը կախված է մի քանի հիմնական գործոններից, այդ թվում՝ ցանցում մարտկոցի տեղադրման դիրքից, ինչպես նաև մեխանիզմից կամ քիմիական բաղադրությունից, որը օգտագործվում է էլեկտրաէներգիայի կուտակման համար:
Այսօր ցանցի էլեկտրահաղորդման մարտկոցների համար առավել տարածված լուծումները հաշվարկված են 2, 4 և 6 ժամ էլեկտրաէներգիայով ապահովելու համար՝ դրանց նվազագույն տարողունակության պայմաններում: Այնուամենայնիվ, իրատեսական չէ ակնկալել, որ գալիք ապագայում ի հատ կգան ավելի տարողունակ մարտկոցներ:
Որպես կանոն, ցանցի էլեկտրահաղորդման մարտկոցները կամ միացված են արտադրող ռեսուրսին, ինչպիսիք են, օրինակ՝ հողմային էլեկտրակայանները, կամ տեղադրված են փոխանցման և բաշխման համակարգում, օրինակ, ենթակայաններում, որպեսզի հավասարակշռեն էլեկտրաէներգիայի տեղային առաջարկը և պահանջարկը:
Աղբյուրը՝ news.energysage.com