Ավերիչ երկրաշարժերը կարելի է կանխատեսել սեյսմիկ աղմուկով

06 Նոյեմբեր, 2023
Պատկերը՝ UGA international

Օսթինի (Տեխաս) համալսարանի հետազոտողները լաբորատոր պայմաններում հաջողությամբ պարզել են այսպես կոչված նախնական ստորգետնյա ցնցման բնութագրերը։  Դրանք կարող են օգնել երկրաշարժերի կանխատեսմանը։

Գիտնականները փորձեր են կատարել հինգ սանտիմետր երկարություն ունեցող լաբորատոր երկրաբանական բեկվածքում։ Չնայած փոքր չափերին՝ թեստերը ցույց են տվել օրինաչափություններ թույլ նախնական ցնցումների հայտնաբերման ժամանակ՝ ուժեղ ցնցումներից առաջ։

«Սա տալիս է այն բանի ֆիզիկական բացատրությունը, ինչը վերահսկում է նախնական ցնցումները։ Եթե մենք իսկապես ուզում ենք  հայտնաբերել այդ նախնական երևույթները, մեզ պետք են սարքեր և մշտադիտարկումներ, որոնք կկարողանան հետևել երկրակեղևի արձակած ձայներին՝ ճռռոցներին և տնքոցներին, որոնք կարող են վերածվել երկրաշարժի»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Չաս Բոլթոնը։

Հայտնագործությունը հույս է տալիս, որ ապագա երկրաշարժերը կարելի կլինի կանխատեսել նախորդող բազմաթիվ մանր ցնցումների ու սեյսմիկ աղմուկին բնորոշ օրինաչափությունների միջոցով։

Աղբյուրը՝ UGA international

Պատկերը՝ UGA international

Այլ լուրեր