GE ներկայացնում է նոր 6MW ցամաքային հսկա

02 Դեկտեմբեր, 2020

New Cypress turbine features 164-metre rotor and delivers 11% production boost compared to predecessor. Image: Zout Fotografie (Rein Rijke) 

GE Renewable Energy գործարկել է ամերիկյան արտադրության ամենահզոր ցամաքային մեխանիզմը՝ 6ՄՎտ տուրբինը: Միավորն, որն ունի 164 մետրանոց ռոտոր, հանդիսանում է Cypress հարթակի մի մասը, որն էլ տարեկան էներգիայի արտադրությունը կբարձրացնի մինչև 11%՝ ի համեմատատ 5.3-158 մոդելի: Նոր մեխանիզմը կունենա երկու մասից բաղկացած շեղբ: GE հայտնել է, որ նման կառուցվածքը նախատեսվել է՝ հաշվի առնելով սպասարկման առանձնահատկությունները, մասնավորապես ավելի դյուրին կդառնա աշտարակի վրա կատարվող նորոգումները: Հաշվի առնելով կանխատեսումները՝ նախատեսվել են նաև այնպիսի պայմաններ, որոնք կբարելավեն անխափան աշխատանքի և շահագործմանը վերադառնալու ժամանակահատվածը՝ միաժամանակ նվազեցնելով կյանքի ցիկլի ծախսերը:

GE Renewable Energy իր ստեղծման օրվանից ստացել է ավելի քան 3,4 ԳՎտ ծավալի  պատվերներ իր Cypress տեսակի տուրբինների համար բազմաթիվ եվրոպական երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից և Լիտվայից, ինչպես նաև Բրազիլիայից, Ավստրալիայից և Թուրքիայից: Cypress հարթակի վերջին միավորը կօգտագործի  GE ընկերության ռեսուրսներն ամբողջ ծավալով: Այն նախագծվել և պատրաստվել է GE Ցամաքային հողմային կայանների հարցերով զբաղվող ձեռնարկության, GE Ընդհանրական ուսումնասիրության կենտրոնի և GE Վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտը համակարգող ձեռնարկության՝ LM Wind Power-ի փոխհամագործակցության արդյունքում:

Աղբյուրը՝ renews.biz

Այլ լուրեր