Հաջորդ սերնդի միջուկային ռեակտորները մատչելի ճանապարհ են առաջարկում երկրի էներգաօգտագործման կառուցվածքում հանածո վառելիքից հրաժարվելու և մինչև 2050 թվականը ածխածնի չեզոքության նպատակը հասանելի դարձնելու համար: Այս մասին հայտարարել է ֆրանսիական RTE ցանցային օպերատորը։
«Նոր միջուկային ռեակտորների կառուցումը տնտեսապես նպատակահարմար է, հատկապես այն պատճառով, որ այն թույլ է տալիս 2050 թվականին մոտ 40 գիգավատ հզորություն ապահովել», - ասվում է RTE-ի զեկույցում, որն էլեկտրաէներգիայի պահանջարկի ակնկալվող աճը բավարարելու տարբեր ուղիներ է ուսումնասիրում:
Le Figaro-ն անցյալ շաբաթ հայտնել էր, որ նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է մինչև տարեվերջ հայտարարել վեց նոր միջուկային ռեակտորների կառուցման մասին։
Ֆրանսիան և մի շարք եվրոպական երկրներ պնդում են, որ միջուկային էներգիան Եվրամիության «Կայուն ֆինանսավորման ապագայի» կանոններում նշվի որպես «կանաչ» ներդրում:
RTE-ն հայտարարել է, որ ածխածնային չեզոք նպատակներին հասնելը «անհնար» կլինի առանց էներգիայի վերականգնվող աղբյուրների զգալի զարգացման, ուստի մատակարարման այլ տարբերակները ներառում են նաև վերականգնվող էներգիայի մարտկոցների տեղակայում:
Ըստ RTE-ի՝ ներկայի էներգետիկ ճգնաժամը ցույց է տալիս, որ Եվրոպայի կախվածությունը ածխաջրածիններից, ինչպիսիք են բնական գազն ու ածուխը, չափազանց ծախսատար է, և երկրում ածխածնի ցածր արտադրությունը էներգետիկ անկախության հարց է:
RTE-ի տվյալներով՝ ներկայում Ֆրանսիան ունի մոտ 62,4 ԳՎտ միջուկային գեներացնող հզորություն, որն ապահովում են 57 ռեակտորներ:
Աղբյուրը՝ Reuters