Նորվեգական ընկերությունը 2030թ․ զրոյական արտանետումներով էլեկտրական զբոսանավ կներկայացնի

09 Հոկտեմբեր, 2023
Պատկերը՝ CNN/VARD Design

Նորվեգական Hurtigruten ընկերությունը ներկայացրել է զրոյական արտանետումներով, արևային մարտկոցներով հավաքվող առագաստներով էլեկտրական զբոսանավի ստեղծման ծրագիը, որը նավարկության է դուրս գալու 2030 թվականին:

Զբոսանավն աշխատելու է 60 մեգավատ հզորությամբ մարտկոցներով, որոնք նավահանգստում կարող են լիցքավորվել մաքուր էներգիայով, քանի որ էներգիայի վերականգնվող աղբյուրները կազմում են Նորվեգիայի էներգահամակարգի 98%-ը:

Hurtigruten ընկերության ծովային գործառնությունների գծով ավագ փոխնախագահ Ջերի Լարսոն-Ֆեդեն, ով  զրոյական արտանետումներով նավի գաղափարի հեղինակն է, հաշվարկել է, որ մարտկոցների գործողության տիրույթը կկազմի 300-350 ծովային մղոն, ինչը նշանակում է, որ 11-օրյա ճամփորդության ընթացքում նավը պետք է լիցքավորվի յոթ կամ ութ անգամ։

Մարտկոցից կախվածությունը նվազեցնելու համար քամոտ եղանակին տախտակամածին վեր կբարձրացվեն երեք հավաքվող առագաստները՝ հասնելով առավելագույնը 50 մետր բարձրության: Առագաստները ծածկված են լինելու ընդհանուր առմամբ 1500 քառակուսի մետր մակերեսով արևային մարտկոցներով, որոնք էներգիա կգեներացնեն նավարկելիս մարտկոցները լիցքավորելու համար։

Նավը կունենա 270 խցիկ, որտեղ կտեղավորվեն 500 հյուրեր և անձնակազմի 99 անդամներ, իսկ դրա շրջահոսելի ձևը կհանգեցնի օդի ավելի փոքր դիմադրության, ինչը կօգնի էլ ավելի նվազեցնել էներգիայի սպառումը: Զբոսանավում հյուրերին կառաջարկվի նվազագույնի հասցնել կլիմայի վրա իրենց ազդեցությունը ինտերակտիվ բջջային հավելվածի միջոցով, որը հետևում է նրանց  ջրի և էներգիայի անձնական սպառմանը:

Աղբյուրը՝ CNN

Պատկերը՝ CNN/VARD Design

Այլ լուրեր