Մեր ակտիվները

Նորոգման և շահագործման միավորում

Իր տեսակի մեջ եզակի Նորագման և շահագործման միավորումը հիմնադրվել է 1978թ. Միավորման կազմում գործում են մեխանիկական, էլեկտրատեխնիկական և կենտրոնացված վերանորոգման արտադրամասերը, կռունկային տնտեսությունը, մետաղների ու էլեկտրական լաբորատորիաները, շինարարական տեղամասը: Համալրված է անհրաժեշտ հատուկ տեխնիկայով, մեխանիզմներով ու սարքավորումներով:

«Էրիկ» ՀԷԿ

«Էրիկ» ՀԷԿ-ը գտնվում է Գեղարքունիքի մարզի Գետիկ համայնքի վարչական տարածքում` Գետիկ գետի վրա: Շահագործման է հանձնվել 2010թ-ին: Դրվածքային հզորություն 2460 կՎտ:

«Վահան» ՀԷԿ

«Վահան» ՀԷԿ-ը գտնվում է Էրիկ ՀԷԿ-ի կայանային հանգույցից 4 կմ հեռավորության վրա և օգտագործում է Գետիկ գետի Կարատոպրակ վտակի հիդրոէնաերգետիկ ներրուժը: Կայանը շահագործման է հանձնվել 2012 թ-ին: Դրվածքային հզորությունը՝ 1300 կՎտ:

ՀԷԿ-ը 6/0.4 կվ ենթակայանի միջոցով, որը ունի 2 ուժային տրանսֆորմատոր 1000 и 630 կՎԱ միացված է Էրիկ ՀԷԿ-ին 6 կՎ 5 կմ երկարությամբ հաղորդալարով:

«ԱրևԷկ» արևային էլեկտրակայան

434,70 կՎտ տեղակայված հզորությամբ «ԱրևԷկ» արևային էլեկտրակայանը հագեցած է գերմանական RECOM ընկերության մոնոկրիստալինե արևային վահանակներով, ABB ընկերության ինվերտորներով և մոնիթորինգի համակարգով, որոնք թույլ են տալիս հասնել առավելագույն արտադրողականության:

Կայանի կարևորագույն առավելություններից է Էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգայի արտադրությունը:

«Ձորա» ՀԷԿ

«Ձորա» ՀԷԿ-ը գտնվում է Լոռու մարզի Ձորագետավան և Արևածագ համայնքների վարչական տարածքում։ Կառուցվել է Ձորագետի վրա, որի երկարությունը 67 կիլոմետր է։ Շահագործման է հանձնվել 1932թ-ին։ Դրվածքային հզորություն 26300 կՎտ:

«Կամսար» հյուրանոցային համալիր և ուսումնական կենտրոն

Էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների համար որակավորված ճարտարագետների և միջին օղակի տեխնիկական մասնագետներ պատրաստող ուսումնական կենտրոնը տեղակայվելու է Ծաղկաձորում կառուցվող հյուրանոցային համալիրում։

Որպես կրթական, նորարարության և հետազոտության առաջադեմ փորձի կենտրոն այն նպաստելու է Հայաստանի էներգետիկ ոլորտի հետագա զարգացմանը մանրակրկիտ մշակված ուսումնական ծրագրերի միջոցով: Այն փոխակերպող ազդեցություն կունենա ուսումնառուների մտավոր կարողություննների վրա գլոբալ աշխարհի մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու համար: