Հոլդինգը

Մեր բիզնեսի հիմնական ակտիվը ստեղծագործ, նվիրված և որակյալ անհատներն են: Նրանք են ձևավորում այն հիմքը, որով պայմանավորվում են մեր երկարաժամկետ աճն ու զարգացումը: Մեզ հաջողվել է կառուցել նվիրված, արհեստավարժ ճարտարագետների և եռանդուն երիտասարդ ֆինանսիստների ու իրավաբանների միասնական թիմ: Մեր փորձառու, նպատակասլաց և հավատարիմ թիմը մեր հաջողության գրավականն է:

Մեր յուրահատուկ մասնագիտական թիմն ունի մեծ ներուժ, թիմային գաղափարախոսություն և նախաձեռնող է: Նրանք պատրաստ են տեխնոլոգիական նվաճումների, շուկայի ներազդեցության ցանկացած մարտահրավերներին դիմակայելու, խորը պատասխանատվության զգացումով ու նվիրվածությամբ արդյունավետ գործունեություն ծավալելու: Այս մոտեցումը նրանց հնարավորություն է ընձեռում հաղթահարելու բոլոր դժվարությունները:

Թիմի յուրաքանչյուր անդամի կատարողական առանցքային ցուցանիշների եռամսյակային գնահատումը օգնում է մեզ բացահայտել առաջնորդներին և, հետևաբար, խթանել գերազանցությունը:

Հոլդինգը շեշտ է դնում արդյունավետ տեխնիկական հմտությունների, տեխնոլոգիական նորարարության և բարձր որակավորում ունեցող ճարտարագետների վրա, ուշադրության կենտրոնում պահելով իր աշխատակիցների մասնագիտական և անձնական զարգացումը: Ամեն ամիս կազմակերպվում են վարպետության և աշխատանքային վերապատրաստման դասընթացներ: Մի շարք վերապատրաստման միջոցառումներ են կազմակերպվում նաև Հայաստանի ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետի հետ համատեղ: