Էկոլոգիա և անվտանգություն

«Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն հատուկ ուշադրություն է դարձնում Էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման անվտանգության ապահովմանը: Դա վերաբերում է ինչպես համապատասխան տեխնոլոգիաների անթերի գործունեության ապահովմանը, այնպես էլ համաշխարհային ընդունված էկոլոգիական չափանիշների համապատասխանությանը:

Ընկերության նպատակներից է աջակցել այն շրջանների կայուն զարգացմանը, որտեղ տեղակայված են Ընկերության արտադրական ակտիվները: Ընդ որում՝ Ընկերության կորպորատիվ քաղաքականության սկզբունքի համաձայն Ընկերության կարևորագույն ակտիվն են հանդիսանում նրա աշխատակիցները: Այդ կապակցությամբ հոլդինգի ընկերությունները կարևոր նշանակություն են տալիս աշխատանքի պաշտպանության հարցերին, արտադրության մեջ զբաղված իրենց աշխատակիցների առավելագույն պաշտպանվածությանն ու անվտանգությանը: