«Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն մշտապես աշխատում է էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման և ներդրման ուղղությամբ: Մենք աշխատում ենք հոլդինգի ընկերությունների էկոլոգիական կառավարման համակարգի հավաստագրման ուղղությամբ` ISO 14001:2004 միջազգային ստանդարտով:
Էներգաարդյունավետություն և էներգախնայողություն բառերը հաճախ միասին են հիշատակվում: Ու, թեև փոխադարձ կապն առկա է, սակայն սրանք տարբեր հասկացություններ են: Արդյունավետություն նշանակում է էներգիայի քիչ քանակի օգտագործմամբ անհրաժեշտ արդյունքի հասնելը: Ընդսմին, խնայողություն նշանակում է էներգիայի քիչ քանակի օգտագործում կամ ընդհանրապես դրա օգտագործելուց հրաժարվելը: Արդյունավետությունը հաճախ բերում է էներգիայի խնայողության, բայց ոչ միշտ՝ հակառակը:
Էներգաարդյունավետության ուղղությամբ աշխատանքը պահանջում է տեխնոլոգիական առաջընթաց և զարգացում: Էներգախնայողությունն իր հերթին կարող է դիտարկվել որպես առաքինություն: Սակայն այն չի կարող հանգեցնել արտադրողականության բարձրացման: Արդյունավետություն նշանակում է առաջընթաց և կարող է պահպանել մեր ռեսուրաներն ու դրամական միջոցները: Էներգաարդյունավետության բարձրացումը նշանակում է, որ մենք կարող ենք հասնել էներգիայի խնայողության ուղղությամբ մեր նպատակներին` չհրաժարվելով ցանկալի արդյունքներից: