Hyundai-ն կկառուցի ամենահզոր լիթիում-իոնային մարտկոցը և առաջ կանցնի Tesla-ից

09 Հունվար, 2018

Ներկայում ամենահզոր մարտկոցը գտնվում է ավստրալիական հեռավոր անկյուններում: Ձեռնարկատեր Իլոն Մասքը իր Twitter-ում խոստացել էր 100 օրվա ընթացքում տեղադրել մարտկոց, իսկ չհասցնելու դեպքում՝ այն անհատույց նվիրել ավստրալիացիներին: Եվ նա հասցրեց։ Սակայն, ինչպես գրում է Bloomberg-ը, Hyundai-ն խոստացել է գերազանցել Մասքի ռեկորդը:

Hyundai Electric & Energy Systems-ը կառուցում է 150 ՄՎտ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոց․ դա 50%-ով հզոր է այն մարտկոցից, որը Մասքը տեղադրել էր Ավստրալիայում: Եթե ամեն ինչ ընթանա համաձայն ծրագրի, ապա Tesla-ի ռեկորդը կգերազանցվի 3 ամիս անց: Մարտկոցը կտեղադրվի Հարավային Կորեայի Ուլսան քաղաքում:

Bloomberg-ը ամենուրեք առաջացող էներգիայի պահպանման նախագծերի առաջացումը կապում է լիթիում-իոնային մարտկոցների գների անկման հետ: Դրանց գինը 2014թ.-ին կրճատվել է երկու անգամ, երբ աշխարհով մեկ սկսվեց լայնածավալ արտադրություն: Եվ անկումը շարունակվում է։ Արդեն իսկ այսօր հայտնի է 1650 ՄՎտ*ժ հզորությամբ խոշոր մարտկոցների նախագծերի վերաբերյալ, որոնք նախատեսված են 2017թ․-ին: Սա 4 անգամ ավելի մեծ ցուցանիշ է՝ ի համեմատ 2016թ.-ի:

Հետագայում էներգիայի արդյունաբերական լիթիում-իոնային պահեստարանների նախագծերի պահանջարկը կպահպանվի: Բացի մարտկոցների ինքնարժեքի անկումից դա կապված է վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման համաշխարհային պահանջարկի աճի հետ: Մարտկոցները այս ոլորտին վերջապես կարող են բերել կայունություն և հուսալիություն: Աշխատելով հողմաղացների, արևային մարտկոցների և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ՝ մարտկոցները կուտակում են ավելցուկներ, իսկ ցանկացած անսարքության կամ առավելագույն ծանրաբեռնվածության պահերին ապահովում են բնակարանների անխափան և հուսալի էլեկտրասնուցում:

Էլեկտրաէներգիայի վերջին խոշոր անջատումներից մեկը տեղի է ունեցել Ավստրալիայում փետրվարին․ 90 հազար տնային տնտեսություն ամբողջությամբ մնաց առանց էլեկտրականության: Երկրում էլեկտրաէներգիայի 41%-ը ստացվում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից, իսկ քամին պարբերաբար դադարում է փչել, արևը՝ շողալ: Փետրվարյան անջատումից հետո երկրում սկսեցին մտածել մարտկոցների ցանցի ծավալման մասին: Արդյունքում արդեն մարտին ընդունվեց ոչ պաշտոնական համաձայնագիր, և շուտով ավստրալիացի վարչապետը հայտարարեց մարտկոցների փորձարկումները սկսելու մասին:

Այլ լուրեր