FILE PHOTO: Russian rouble and the U.S. dollar bank notes are seen in this illustration picture
taken in Moscow, September 30, 2014. REUTERS/Maxim Zmeyev
Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը հայտարարել է, որ երկիրը քննարկում է ԱՄՆ դոլարին այլընտրանք գտնելու հարցը էներգառեսուրսների գործարքների համար, և որպեսզի ԱՄՆ ազդեցությունը հասցվի նվազագույնի, քննարկվում է էներգառեսուրսների արտահանման ժամանակ արտարժույթի հաշվարկները վարել եվրոյով և ռուբլով:
«Մենք ունենք շատ լավ արժույթ. այն կայուն է: Ինչո՞ւ չօգտագործել այն գլորբալ գործարքների համար», - ասել է Օրեշկինը Financial Times -ի հետ հարցազրույցի ժամանակ:
Օրեշկինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է արտահանել իր էներգառեսուրսները տեղական արժույթով՝ հաշվի առնելով երկրի ներքին պարտատոմսերի ժողովրդականությունը օտարերկրյա ներդրողների մոտ, որոնց պատկանում է իր ռուբլու պարտքի 29%-ը:
Ռուսաստանը փորձում է թուլացնել իր կախվածությունը ԱՄՆ ազդեցությունից «ապադոլարիզացիա»-յի քաղաքականության օգնությամբ, որպեսզի մեղմի ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը:
Համաձայն Bloomberg-ի տվյալների, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի 687,5 միլիարդ դոլար տարեկան առևտրի միայն 5%-ն է բաժին ընկնում ԱՄՆ-ին, այդ առևտրի կեսից ավելին դեռևս կախված է դոլարից: