Գլոբալ տաքացման հետևանքով ծովատառեխն ու սարդինը կանհետանան

16 Հոկտեմբեր, 2023
Պատկերը՝ University of Reading

Nature Climate Change ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ արդյունաբերական մի քանի ձկնատեսակներ, ներառյալ անչոուսը, ծովատառեխն ու սարդինը, շուտով կանհետանան կլիմայական փոփոխությունների հետևանքով։

Քանի որ ջրի ջերմաստիճանը համաշխարհային օվկիանոսում ավելի արագ է բարձրանում, քան նախկինում, ձկներն արագ դեգրադացվում ու վերանում են բնական գոյապայքարում։

Հետազոտության հեղինակները նշում են, որ իրավիճակը վտանգավոր է ոչ միայն ձկնատեսակների, այլև մարդկանց համար։ Կլիմայի փոփոխության խնդիրը կվատթարացնի նաև պարենային ճգնաժամը. արդյունաբերական տեսակները, որոնք մարդիկ սովոր են օգտագործել սննդի մեջ, կդառնան հազվադեպ կամ ընդհանրապես կվերանան առաջիկա տասնամյակներում։

Չիլիացի և բրիտանացի գիտնականների հետազոտությունում օգտագործվել է տվյալների մեծ շտեմարանի վիճակագրական վերլուծություն ձկների գլոբալ տարածված տեսակների մասին՝ վերջին 150 մլն տարում դրանց էվոլյուցիան ուսումնասիրելու համար։

Դրանում հիմնական ուշադրությունը հատկացվում է Clupeiforms-ին՝ ձկների շատ տարատեսակ խումբ, որն ապրում է համաշխարհային օվկիանոսում։ Դրա մեջ մտնում են ձկնորսության համար կարևոր այնպիսի տեսակներ, ինչպիսիք են անչոուսները, ատլանտյան ծովատառեխը, ճապոնական սարդինը, խաղաղօվկիանոսյան ծովատառեխն ու հարավամերիկյան սարդինը։ Այս եզրահանգումը ճիշտ է ձկների մյուս տեսակների համար։

Մինչ այժմ ձուկն առնչվում էր օվկիանոսի միջին ջերմաստիճանի՝ մոտ 0,8 աստիճանով (ըստ Ցելսիուսի) առավելագույն բարձրացման հետ հազարամյակի ընթացքում։ Դա շատ ավելի ցածր է, քան տաքացման ներկա տեմպերը՝ 0,18 աստիճան տասնամյակում՝ 1981-ից սկսած։

Աղբյուրը՝ Nature Climate Change

Պատկերը՝ University of Reading

Այլ լուրեր