Շվեդիան կհասնի վերականգնվող աղբյուրների նպատակին ժամանակացույցից 12 տարի շուտ

31 Հուլիս, 2018

Շվեդական կոմունալ ծառայությունները և էներգագեներատորները արդեն տեղադրել են այնքան շատ հողմային տուրբիններ, որ սկանդինավյան երկիրը մինչև դեկտեմբեր իր 2030թ. վերականգնվող էներգիայի աղբյուրների նպատակին հասնելու ճանապարհին է:

Ինչպես նշվում է նոր զեկույցում, Շվեդիան արդեն այս տարվա վերջում գտնվում է էներգիայի վերականգնվող աղբյուրների վերաբերյալ մինչև 2030թ. դրված նպատակին հասնելու ուղու վրա, ինչը նախատեսված ժամկետից առաջ է 12 տարով:

Համաձայն Swedish Wind Energy Association-ի դեկտեմբերին Շվեդիայում տեղադրվելու է 3681 հողմատուրբին: Այդ հզորությունը լինելու է ավելի քան բավարար նպատակին՝ նոր վերականգնվող էներգիայի 18 ՏՎտ*ժ արտադրության հասնելու համար հաջորդ տասնամյակի վերջում: Որոշ նոր կայաններ կառուցվելու են Նորվեգիայի կողմից․ Շվեդիան կիսում է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման վկայագրերի շուկան իր հարևանի հետ:

Նոր հզորության մեծ մասը լինելու է ցամաքի վրա: Խմբի վերջին կանխատեսմանը համաձայն 2018 և 2019թթ.-ին ավելանալու է 2609 ՄՎտ մերձափնյա հզորություն: Համեմատության համար, նույն ժամանակահատվածում մեկ տարի առաջ տեղադրվել էր ընդամենը 970 ՄՎտ:

Այլ լուրեր