Ռուսական արտադրողները ի զորու են հաղթահարել սաուդյան նավթի հեղեղը

13 Մարտ, 2020

Photographer: Andrey Rudakov/Bloomberg


Զեղչված սաուդյան չմշակված նավթի հեղեղը ուղղվում է դեպի Եվրոպա, սակայն, հնարավոր է, աշխարհում միայն Ռուսաստանն ունի արտադրողներ, ովքեր կարող են մրցակցել նրա հետ:

Ինչպես վստահեցնում են վերլուծաբանները սկսած Bank of America Corp.-ից մինչև Ռայֆֆայզնբանկ, աշխարհում ամենացածր արտադրողական ծախսեր ունեցող, ճկուն հարկային համակարգով և ազատ լողացող ռուբլով ռուսական ընկերությունները կարող են շարունակել աշխատել նույնիսկ ծայրահեղ ցածր գնային սցենարով. ռուսական ընկերությունները կարող են ապահովել կայուն արդյունահանում մինչև նավթի գինը չհասնի 15-20 դոլար մեկ բարելի համար:

Անցյալ շաբաթ ՕՊԵԿ+ դաշինքի փլուզումից հետո Սաուդյան Արաբիան ուժեղացրել է պայքարը այս ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնելու համար: Թագավորությունը նվազեցրել է գները և հայտարարել արդյունահանման ծավալները էապես մեծացնելու մասին:

Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ իր երկրի արդյունաբերությունը մրցունակ կմնա «ցանկացած գնային կանխատեսումների դեպքում»:

Աղբյուրը՝ Bloomberg

Այլ լուրեր