Solar panels are going cheap at the moment. You might want to take advantage before the great Covid-19 sale comes to an end.
Image: Jeremy Buckingham
Չնայած Wood Mackenzie վերլուծական կազմակերպությունը և ճյուղային կազմակերպություն հանդիսացող Էներգիայի պահպանման հարցերով Ամերիկյան ասոցիացիան հայտարարել են առաջին եռամսյակի դրական ցուցանիշների վերաբերյալ և ակնկալում են տարեկան աճ 2020 թվականին, ճյուղի ինսայդերները զգուշացնում են, որ Covid-19 ճգնաժամը, որը սկսել է ազդեցություն ունենալ ճյուղի վրա մարտից, «ավելի լուրջ ազդեցություն կունենա երկրորդ եռամսյակում»:
Pv magazine India համար տրված հարցազրույցում Amplus Solar ընկերության ներկայացուցիչ Նավին Արորան ասել է, որ Covid-19 համաճարակով պայմանավորված պահանջարկի անկումը, համակցված Չինաստանում առկա գերհագեցվածությամբ, հանգեցրեց փետրվարից արևային մոդուլների գների 6-8% անկման՝ հաջորդ եռամսյակում հետագա 3-3,5% նվազման հավանականությամբ: Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է, որ տարվա վերջի չինական պահանջարկը և ծրագրի երկարաձգումը հնարավորություն կտան առողջապահության ոլորտում ճգնաժամից տուժած հնդկական ծրագրավորողներին տարվա վերջին երեք ամիսներին կրկին փոփոխել պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունը, ինչն էլ իր հերթին հնարավոր է հանգեցնի մոդուլի գների վերականգնման:
Միջազգային էներգետիկ գործակալության կողմից հրապարակված 2020թ. համաշխարհային էներգետիկ ներդրումների զեկույցում ասվում է, որ Գործակալությունը միանում է այն մեկնաբանների արագ աճող թվին, ովքեր կանխատեսում են վերականգնվող էներգիայի ոլորտում ծրագրերի իրականացման սեղմ ժամկետներ և գրավիչ տնտեսություն. մաքուր էներգիայի օբյեկտները մագնիսական ուժով կձգեն ներդրողներին Covid-19-ից հետո համաշխարհային էներգետիկ համակարգի վերականգնմանը համընթաց:
Ցածր ածխածնային «գիտելիքների միություն» Climate-KIC -ը Գործակալության կողմից աջակցություն ստանալուց հետո հրավիրել է Covid-19 համաճարակից տուժած էկոլոգիապես մաքուր ստարտափներին և ՓՄՁ-ին հայտ ներկայացնել 500.000 եվրո արժողությամբ ներդրումներ ստանալու համար, իսկ ԵՄ Նորարարության և տեխնոլոգիաների Եվրոպական ինստիտուտը տրամադրել է լրացուցիչ ֆինանսավորում 60 միլիոն եվրոյի չափով: Գրանտային ֆինանսավորումը հետագայում կվերաձևակերպվի ստացող-ընկերությունների մասնաբաժնի: Այսօր ԵՄ աջակցությամբ վերականգնվող էներգիայի հարցերով բիզնես-խորհրդատվական ծառայությունը, ինչպես նաև Get.invest-ը թողարկել են մի շարք գործիքներ, որոնք հատուկ նախատեսված են մաքուր էներգիայի ոլորտում աշխատող ընկերությունների կողմից Covid-19 ազդեցությունը հաղթահարելու համար, ընդ որում ծառայություններ առաջարկվում են նաև Աֆրիկայում և Կարիբյան ավազանում:
Իլինոյսում կենցաղային ֆոտոէլեկտրական համակարգեր տեղադրող Headline Solar ընկերության գլխավոր տնօրեն Ջարեդ ՄաքՔենզին հայտնել է pv magazine USA-ին, որ մարտի կեսերից մինչև ապրիլի կես ընկած ժամանակահատվածում, երբ նահանգը Covid-19 պատճառով գտնվում էր կարանտինային պայմաններում, ընկերության պատմության մեջ եղել է վաճառքի ամենածանրաբեռնված ժամանաշրջանը:
Սղբյուրը՝ www.pv-magazine.com