ԱՄՆ-ի արևային էներգիայի շուկան աճել է 95%-ով

20 Փետրվար, 2017

2016թ. ԱՄՆ-ում տեղադրվել են 14 626 ՄՎտ նոր արևային հզորություններ, ինչը գրեթե երկու անգամ ավելի է 2015թ. ցուցանիշից:

2015թ. ԱՄՆ-ում տեղադրվել են 7 493 ՄՎտ հզորությամբ նոր արևային մարտկոցներ, ինչը նշանակում է, որ 2016թ. ԱՄՆ-ի արևային էներգիայի շուկան ցուցադրել է 95%-նոց աճ՝ հասնելով 14 625 ՄՎտ:

Արևային էներգիան 2016թ. ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ դարձավ նոր արտադրական հզորությունների առաջատարը: Ընդհանուր առմամբ, 2016թ. մեկնարկած նոր էներգահզորությունների ընդհանուր ծավալում արևային էներգետիկայի բաժինը կազմեց 39%: ԱՄՆ-ի արևային էներգետիկայի համար ռեկորդային տարվա ընթացքում ավելի քան 22 նահանգներում տեղադրվեցին 100 ՄՎտ արևային հզորություններ:

«Այս ցուցանիշները վկայում են այն մասին, որ արևային ոլորտը արդեն մի ուժ է, որի հետ չի կարելի հաշվի չնստել: Արևային էներգետիկայի տնտեսական նպատակահարմարությունը հաստատվում է նրանով, որ այս ոլորտում աշխատանքի են տեղավորված ավելի քան 260 հազ. ամերիկացիներ», - նշում են «Solar Energy Industries Association»-ում:

Հզորությունների հիմնական աճը բաժին ընկավ խոշոր արդյունաբերական ծրագրերին: Վերջիններս ոչ միայն ներկայացնում են նոր տեղադրված հզորությունների ամենամեծ մասնաբաժինը, այլև ցուցադրում են ամենաինտենսիվ տարեկան աճ արևային էներգետիկայի բոլոր սեկտորների միջև՝ 145% 2015թ. համեմատությամբ:

«Հաշվի չառնելով այն, որ 2016թ. արևային էներգետիկայի հզորությունների աճը կար բոլոր սեկտորներում՝ հատկապես առանձնանում են խոշոր արևային կայանները, որոնք դարձել են մրցունակ այլընտրանք բնական գազին», - նշում են «GTM Research» վերլուծական կազմակերպությունում:

Առաջին անգամ է 2011թ.-ից, երբ ոչ բնակելի հատվածի համար տեղակայանքների աճը գերազանցեց տնային արևային տեղակայանքների հզորությունների աճը: Նոր կենցաղային արևային կայանների ընդհանուր հզորությունը 2016թ. կազմեց 2583 ՄՎտ: Մինչ Կալիֆոռնիայում կենցաղային արևային տեղակայանքների հզորությունների աճը սկսեց հավասարվել, ինտենսիվությունը շուկայում այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Մերիլենդը, Նյու Ջերսին և այլ նահանգներ, որոնք նոր են սկսել զարգացնել արևային էներգետիկան, թուլ տվեց տնային արևային մարտկոցների սեգմենտին աճել 19%-ով ի համեմատություն 2015թ.:

Այսպիսով, ԱՄՆ-ում այժմ տեղադրված են 1.3 մլն 40 ԳՎտ ընդհանուր հզորությամբ արևային սարքեր:

Այլ լուրեր