Թունիսը անապատում կկառուցի 1.7 Գեգավատ հզորությամբ արևային համալիր

17 Սեպտեմբեր, 2018

Թունիսի կառավարությունը սկսում է 1,7 գեգեվատտ հզորությամբ արևային էլեկտրակայանի նախագծի մշակումը, որը տեղադրվելու է երկրի հարավում ՝ Տատավին մարզում:

Բացի բուն էլեկտրաէներգիա արտադրելուց ծրագիրը հետապնդում է երեք նպատակ. ստեղծել պայմաններ օրգանական գյուղատնտեսության զարգացման համար, զարգացնել տուրիզմը Սահարայի թունիսյան հատվածում, խթանել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային աշխատանքերը նորարար տեխնոլոգիաների ոլորտում անապատային տարածքների համար:

Բացի այդ նախագիծը պետք է ծառայի Լիբիայի հետ սահմանի անվտանգության ուժեղացմանը:

Արևային համալիրը կկառուցվի 3 փուլով: 2018-2020թթ. Ժամանակաշրջանում կտեղադրվի 200 ՄՎտ հզորություն: Կմշակվի 5000 հեկտար գյուղատնտեսական հողեր, կկառուցվեն ճանապարհներ, գյուղ, ցանցային կապ և նախագծին աջակցելու համար միջազգային կենտրոն:

Երկրորդ փուլում (2021-2025) կկառուցեն 500 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան և Կմշակեն 15,000 հա գյուղատնտեսական հող:

Երրորդ փուլում (ժամկետները սահմանված չեն) նախատեսվում է կառուցել ևս 1 ԳՎ հզորությամբ կայան և շրջանառության մեջ դնել 30,000 հա հող գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու նպատակով:

Թունիսի վերականգնվող էներգետիկայի ռազմավարությունն ուղղված է 2030 թ-ին տեղակայել շուրջ 4.7 ԳՎ մաքուր էներգիայի հզորություն, որը կկազմի ամբողջ էլեկտրաէներգիայի արտադրության 30 տոկոսը: Այսօր Թունիսի գործող էլեկտրաէներգետիկայի հզորությունները կազմում են 5.2 ԳՎ արտադրող հզորություններ, որոնց շրջանում գերակայում են գազային էլեկտրակայանները:

Այլ լուրեր