Չինաստանի Յանշանի համալսարանի ածխածնի հետ զանազան գիտափորձեր իրականացնող նյութագետները Շվեդիայի, Գերմանիայի և Ռուսաստանի իրենց գործընկերների հետ համատեղ կարողացել են ստեղծել գերամուր նյութ, որը կարող է քերծել ալմաստի մակերևույթը։
Ըստ պաշտոնական հրապարակման AM III անվանումն ստացած նոր ամորֆ նյութը սինթեզվել է բարձր ջերմաստիճանային պայմաններում և կարող է օգտագործվել կիսահաղորդիչների ու ֆոտոէլեմենտների արտադրության մեջ։ Այն էլեկտրահաղորդիչ է, ունի 3,3 գրամ/խոր. մետր խտություն։ Ամրությունը՝ 113 ԳՊա։
Համալսարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ նոր ածխածնային միացության սինթեզումը վկայում է նոր գերամուր նյութերի ստեղծման ճանապարհին մեծ առաջընթացի մասին։
Յանշանի համալսարանի տեղեկություններով՝ այս հայտնագործությունն արդեն արտոնագրվել է Չինաստանում և Ճապոնիայում։
Աղբյուրը՝ Newsweek