Photo: The Canadian Press
Minister of Transport Minister Marc Garneau
Զեղչերի դաշնային նոր նախագիծը, որը խրախուսում է կանադացիներին գնել էլեկտրական մեքենաներ, ավելի մեծ տարածում գտավ, քան սպասվում էր:
Նախորդ տարվա մայիսին Տրանսպորտի նախարար Մարկ Գարնոն այս նախագծին հատկացրեց 300 միլիոն, սակայն նշված միջոցների մոտ կեսը արդեն իսկ օգտագործվել է առաջին 8 ամիսների ընթացքում:
Մայիսի 1-ից՝ նախագծի մեկնարկից հետո, ավելի քան 33 000 կանադացիներ համապատասխան էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաներ գնելիս ստացել են 2500-5000 ԱՄՆ դոլարի չափով զեղչ:
Ի համեմատ անցյալ տարվա նույն ժամանակատվածի՝ էլեկտրական ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալը աճել է 32 տոկոսով՝ սկսած մայիսի 1-ից՝ զեղչերի կիրառման պահից:
2019 թվականին էլեկտրական ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է թեթև մարդատար ավտոմեքենաների վաճառքի 3 տոկոսը՝ ի տարբերություն 2018 թվականի 2 տոկսի: