Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև բախումները նավթի գնային քաղաքականության պատճառով, թվում է, երկու երկրների կոշտ պայքար է շուկայի փայաբաժնի համար, սակայն վերլուծաբանների կարծիքով իրականում նրանք պատերազմում եմ ԱՄՆ նավթային արդյունաբերության դեմ:
Դիտավորյալ, թե ոչ, բաց գնային պատերազմը հանգեցրեց նրան, որ նավթի գների անկման հետևանքով հսկայական հարված հասցվեց ԱՄՆ նավթային արդյունաբերությանը: Անկումը կարող է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսությանը և զրկել ԱՄՆ-ին աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանողի իր դիրքից:
Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև լարվածությունը աճում է, քանի որ Ռուսաստանը չկարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել արդյունահանման ծավալների էլ ավելի կրճատման վերաբերյալ՝ 1,8 միլիոն բարել մեկ օրում՝ ի պատասխան պահանջարկի կտրուկ անկման: Իսկ պահանջարկի անկումը տեղի ունեցավ կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհով մեկ ճանապարհորդությունների կրճատման և միլիոնավոր մարդկանց կարանտինի հետևանքով:
Համաշխարհային շուկայի փայաբաժնի համար պայքարը կարող է հանգեցնել գների ևս 10% և ավելի անկման: Վերջինս կարող է լրջագույն հարված հասցնել ԱՄՆ նավթային սեկտորին, քանի որ անբավարար ֆինանսական միջոցներ ունեցող ընկերությունները ստիպված կլինեն գնալ կտրուկ կրճատումների, սնանկության և պարտադրված միաձուլման:
Աղբյուրը՝ CNBC