Չինաստանի Շանդուն նահանգում շահագործման է հանձնվել աշխարհում առաջին չորրորդ սերնդի ատոմակայանը (ԱԷԿ): Շիդաովանի ատոմակայանը հագեցած է բարձր ջերմաստիճանի գազով հովացվող ռեակտորով: Փորձնական ռեժիմում կայանն աշխատել է 168 ժամ, որից հետո այն հանձնվել է կոմերցիոն շահագործման։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էներգետիկայի պետական վարչությունը ժամանակակից ռեակտորի գլխավոր առավելությունն անվանել է անվտանգությունը էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում։
Չորրորդ սերնդի միջուկային էներգիայի տեխնոլոգիաների հետազոտման, մշակման և օգտագործման ոլորտում Չինաստանը հասել է աշխարհում առաջատար մակարդակի։
Աղբյուրը՝ Reuters
Պատկերը՝ Song Kunyang/Xinhua