Kirsty Black created the spirit following five years of research. Photo Credit: BBC
Ոլոռից պատրաստված աշխարհում առաջին «էկոլոգիական» ջինը մշակվել է շոտլանդական լիկյորի և օղու գործարանում, որը արտադրում է օղի նաև ուտելու համար ոչ պիտանի կարտոֆիլից, որպեսզի նվազեցնի սննդային թափոնների ծավալները:
Arbikie Distillery խոսքերով իր Nadar ջինը, որի անվանումը շոտլանդերեն նշանակում է «բնություն», խուսափում է ածխաթթու գազի արտանետման մեծ ծավալներից, քանի որ ի տարբերություն ցորենի, գարու կամ եգիպտացորենի, ոլոռի աճեցման համար չի պահանջվում սինթետիկ ազոտային պարարտանյութ, որն էլ հանդիսանում է ածխաթթու գազի աղբյուրը:
2014 թվականին հիմնադրված ջին արտադրող շոտլանդական ընկերությունը հանդիսանում է վերջինը այն կազմակերպությունների շարքում, այնպիսիք, ինչպիսիք են կահույքի համաշխարհային ցանց IKEA-ն և Microsoft Corp ու Amazon.com Inc տեխնոլոգիական հսկաները, ովքեր խոստացել են նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումների ծավալը կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակով:
Աղբյուրը՝ Reuters