Կլիմայի փոփոխությունը կարող է կործանարար լինել միլիոնավոր մարդկանց կյանքի համար Միջերկրական ծովի արևելքում և Մերձավոր Արևելքում, որտեղ ջերմաստիճանը բարձրանում է գրեթե երկու անգամ ավելի արագ, քան աշխարհում միջին ցուցանիշն է։
Կիպրոսի ինստիտուտի կողմից պատրաստված զեկույցում ասվում է, որ մինչև դարավերջ տարածաշրջանում կարող է ըստ Ցելսիուսի տարեկան մինչև 5 աստիճան կամ ավելի ընդհանուր տաքացում արձանագրվել:
Ջերմաստիճանի նման սրընթաց աճը գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան սպասվում էր մոլորակի այլ տարածքներում, ավելի, քան աշխարհի ցանկացած այլ վայրում:
Փորձագետներից մեկի խոսքով՝ տեղումների քանակի նվազումն ու եղանակի տաքացման համադրությունը կհանգեցնի սաստիկ երաշտի՝ վտանգելով ջրային և պարենային անվտանգությունը, իսկ շատ երկրներ պատրաստ չեն ծովի մակարդակի բարձրացմանը:
Փարիզյան համաձայնագրի հիմնական նպատակներին հասնելը կարող է կայունացնել ջերմաստիճանի տարեկան աճը մինչև 2 աստիճան:
Աղբյուրը՝ Reuters
Պատկերը՝ Brookings