Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին երեքշաբթի պաշտոնապես ազդարարեց մեգապարկի շինարարության սկիզբը, որը արտադրելու է 30 գիգավատ (ԳՎտ) վերականգնվող էներգիա և հանդիսանալու է աշխարհում խոշորագույն վերականգնվող էներգիայի օբյեկտը:
Ինչպես հայտնում են Հնդկաստանի վարչապետի աշխատակազմից, 72 600 հա տարածք զբաղեցնող պարկում լինելու է առանձնացված հիբրիդային պարկային տարածք հողմային և արևային էներգիայի պահպանման համար, ինչպես նաև հատուկ տարածք՝ հողմային էներգիայի արտադրության համար:
Համաձայն BP Energy Outlook 2020 կանխատեսումների զարգացումների ցանկացած սցենարի դեպքում Հնդկաստանում կնկատվի առաջնային էներգիայի աճ մինչև 2050թ.: BP խոսքերով BP կողմից մշակված երեք սցենարի դեպքում էլ վերականգնվող էներգիայի աճը կլինի ինտենսիվ՝ հայտնվելով 9-13 տոկոսի միջակայքում: Արդյունքում համաձայն BP Rapid и Net Zero սցենարի վերականգնվող էներգիայի աղբյուրները մինչև 2050թ.-ը Հնդկաստանում կդառնան առաջնային էներգիայի խոշորագույն աղբյուր, իսկ առաջնային էներգիայի աղբյուրների մեծությամբ՝ երկրորդը ածուխից հետո՝ ըստ Business As Usual (BAU) սցենարի:
Աղբյուրը՝ oilprice.com