Անգլիայում մի խումբ գիտնականներ միջուկային սինթեզից ստացվող էներգիայի ռեկորդ են սահմանել՝ ևս մեկ քայլ առաջ գնալով ապագայում մաքուր էներգիա ստանալու իրենց ջանքերում։
Օգտագործելով Joint European Torus (JET), որը բլիթների տեսքով հսկայական մեքենա է և հայտնի է որպես տոկամակ, գիտնականները հինգ վայրկյան շարունակ միջուկային սինթեզի արդյունքում ռեկորդային՝ 69 մեգաջոուլ էներգիա են ստացել՝ օգտագործելով ընդամենը 0,2 միլիգրամ վառելիք: Դա բավարար է մոտ 12,000 տնային տնտեսության համար նույնքան ժամանակով:
Միջուկային սինթեզը նույն գործընթացն է, որի արդյունքում սնուցվում է արևը և այլ աստղեր, և լայնորեն դիտարկվում է որպես մաքուր էներգիայի անսահմանափակ աղբյուր: Փորձագետները տասնամյակներ շարունակ աշխատել են, որպեսզի կարողանան կատարելագործել չափազանց բարդ այս գործընթացը, և եթե դա հաջողվի, ապա միջուկային սինթեզը կարող է հսկայական քանակի էներգիա առաջացնել՝ ծախսելով շատ քիչ վառելիք և արտանետելով զրոյական ածխածին և, հետևաբար, չնպաստելով մեր մոլորակի տաքացմանը։
Նոր ռեկորդը խոստումնալից է միաձուլման նոր նախագծերի համար։ Ներկայում Ֆրանսիայում կառուցվում է աշխարհի ամենամեծ տոկամակը՝ ITER-ը, որի հետ՝ որպես միջուկային գործարանի նախատիպ, կաշխատի DEMO անունով մեքենան, որպեսզի ավելի շատ էներգիա արտադրի։
Աղբյուրը՝ The Guardian
Պատկերը՝ UK Atomic Energy Authority