Energy storage appears to be making great strides in China and can expect more policy support. Image: Fluence
Չինաստանի Էներգիայի պահպանման հարցերով Ալյանսի կողմից հրապարակված նոր տվյալների համաձայն երկրում պահուստարանների հզորությունը անցյալ տարվա ավարտին գերազանցել է 32,4 ԳՎտ: Ասոցիացիան հայտարարել է, որ գալիք տարիներին էլեկտրաէներգիայի կուտակիչների շուկան կշարունակի կայուն աճ գրանցել:
Չինաստանի Էներգիայի պահպանման հարցերով Ալյանսի (Cnesa) կողմից էներգիայի պահպանման ծրագրերի վերաբերյալ Տվյալների համընդհանուր բազայից հրապարակված տեղեկատվության համաձայն էլեկտրաքիմիական էներգիայի կուտակիչների շուկան Չինաստանում աճել է 59,4% անցյալ տարվա ընթացքում տեղադրված 636,9 ՄՎտ հզորության շնորհիվ:
Ցուցանիշները վկայում են, որ շահագործվող էլեկտրաքիմիական պահուստարանների ծավալը 2019 թվականի ավարտին հասել է 1,7 Գվտ, քանի որ Չինաստանի համախառն հզորությունը, ներառյալ ֆիզիկական և ջերմային օբյեկտները, գերազանցել է 32,4 ԳՎտ:
Չինաստանում վերջին երկու տարիների ընթացքում առավել նկատելի է դարձել էներգիայի պահուստարանների ընդհանուր աճը նոր 8,1 ԳՎտ հզորության շնորհիվ, որից մոտ 1,45 ԳՎտ էլեկտրաքիմիական էր: Ճյուղային մարմնի հայտարարությամբ. «Այսպիսի արագ աճի պատճառ հանդիսացավ ոչ թե ուղղակի մշակման առաջնային փուլում գտնվող ոչ մեծ բազան, այլև ճյուղի զարգացմանը նպաստող պայմանների ստեղծումը»:
Աղբյուրը՝ pv-magazine.com