
Արհեստական բանականության զարգացումը պահանջում է ավելի ու ավելի շատ էներգիա։ Անկայուն մատակարարումներից կախվածությունից խուսափելու նպատակով Meta-ն 20-ամյա պայմանագիր է կնքել Constellation Energy էներգետիկ ընկերության հետ, որն Իլինոյսում գտնվող Clinton Clean Energy Center ատոմակայանի սեփականատերն է։
ՏՏ հսկան նախատեսում է սկսել էլեկտրամատակարարումը 2027 թվականի հունիսին։ Կայանը մոտ 1.1 ԳՎտ հզորություն կփոխանցի տարածաշրջանային ցանցին, որը կսնուցի Meta-ի տվյալների կենտրոնները և արհեստական բանականության համակարգերը։
Քլինթոնի ԱԷԿ-ը ներկայումս սուբսիդիաներ է ստանում Իլինոյս նահանգից՝ իր «զրոյական արտանետումների» ծրագրի շրջանակում: Սակայն այդ վճարումները կավարտվեն 2027 թվականին: Այդ պահից սկսած՝ Meta-ն կֆինանսավորի կայանի գործունեությունը: Պայմանագիրը նաև կավելացնի կայանի հզորությունը 30 ՄՎտ-ով: Կայանը ներկայումս էներգիա է մատակարարում մոտ 800,000 տների:
Այլ տեխնոլոգիական ընկերություններ նույնպես հետևում են Meta-ի օրինակին։ Google-ը ներդրումներ է կատարում փոքր մոդուլային ռեակտորների մեջ, իսկ Microsoft-ը՝ Three Mile Island-ի վերագործարկման նախագծում։
Ատոմային էներգիայի նկատմամբ այս հետաքրքրությունը հասկանալի է. տվյալների կենտրոնները և նեյրոնային ցանցերը սպառում են հսկայական քանակությամբ էներգիա, և ավանդական աղբյուրները չեն կարող ապահովել այդ ծավալը։
Աղբյուրը՝ The Guardian
Պատկերը՝ Peter Dasilva/Reuters