Չինաստանում ոչ միջուկային ջրածնային ռումբ են փորձարկել

21 Ապրիլ, 2025
Պատկերը՝ Stephen Chen

Չինացի գիտնականները հաջողությամբ գործարկել են ջրածնի վրա հիմնված պայթուցիկ սարքը՝ առանց որևէ միջուկային նյութ օգտագործելու։

2 կիլոգրամանոց ռումբը հրե գունդ է առաջացրել, որի ջերմաստիճանը երկուսից ավելի վայրկյանների ընթացքում գերազանցել է ըստ Ցելսիուսի 1000 աստիճանը՝ 15 անգամ ավելի երկար, քան տրոտիլային համարժեքի պայթյունի դեպքում։

Չինաստանի պետական նավաշինական կորպորացիայի 705 հետազոտական ինստիտուտի ստեղծած սարքում ջրածնի պահպանման համար մագնեզիումի հիմքով պինդմարմնային նյութ է օգտագործվում՝ արծաթափայլ փոշի, որը հայտնի է որպես մագնեզիումի հիդրիդ և զգալիորեն ավելի շատ ջրածին է կուտակում, քան ճնշման տակ գտնվող պահեստարանը:

Սկզբնապես այն ստեղծվել էր էլեկտրացանցերի հետ չկապված շրջաններ գազ մատակարարելու համար, որտեղ այն կարող էր վառելիքային օբյեկտներն ապահովել մաքուր էլեկտրաէներգիայով և ջերմությամբ:

Աղբյուրը՝ South China Morning Post

Պատկերը՝ Stephen Chen

Այլ լուրեր