Ավելի քան 5500 բրիտանական եկեղեցի, ներառյալ մի քանի ամենահայտնի տաճարներ, անցել են վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման գլոբալ տաքացման դեմ պայքարելու նպատակով:
Ըստ հոգևոր համայնքի ներկայացուցիչների գլոբալ տաքացումը մեր ժամանակների ամենալուրջ խնդիրներից մեկն է, որը ամենաուժեղն է հարված հասցնում աղքատ բնակչությանը:
Կանաչ էներգիայի սակագներին համաձայնություն է տվել 15 անգլիական մայր տաճար, այդ թվում Սոլսբերիում, Սաութվարկում, Սենթ Օլբանսում, Լիվերպուլում, Քովենթրիում և Յորք Մենսթերում գտնվող օբյեկտները:
Եկեղեցու էլեկտրականության միջին հաշվարկը տարեկան կազմում է 1000 ֆունտ: Վերականգնվող աղբյուրներին անցնելով՝ կրոնական կառուցվածքները, փորձագետների գնահատականներով, վերցնելու են ավելի քան 5 միլիոն ֆունտ օրգանական հանածո վառելիքի հատվածից՝ փոխանցելով դրանք մաքուր էներգիա արտադրողներին:
Մայր տաճարները, որոնք իրենց էներգետիկ կարիքները լիովին ապահովում են էկոլոգիական ռեսուրսներով, մտնում են Անգլիկան եկեղեցու՝ Parish Buying-ի կողմից ապահովվող խմբի մեջ:
Այլ տաճարները անցել են վերականգնվող աղբյուրների Big Church Switch ընկերության օգնությամբ, որն անցկացվում է Christian Aid, Tearfund քրիստոնեական բարեգործական կազմակերպությունների կողմից:
«Զարմանալի է տեսնել, թե ինչպես են եկեղեցիները իրենց ներդրումը կատարում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման մեջ: Նրանք նաև օգնում են վերականգնվող էներգիայի զարգացմանը' ածխածնի արտանետումների նվազեցման կարևոր գործոնին, - ասել է Սոլսբերիի Եպիսկոպոս և Անգլիայի եկեղեցու էկելոգիական հարցերի վերաբերյալ գլխավոր հայրապետ Նիկոլաս Խոլթամը։ - Գլոբալ տաքացումը ամենաուժեղ հարվածը հասցնում է աղքատներին։ Էլեկտրաէներգիայի պատասխանատու աղբյուրներին անցումը փոքր նվաճում է թվում, բայց համատեղ մասնակցությամբ զգալի ազդեցություն է ստեղծելու»:
Կենտերբերիի նախկին արքեպիսկոպոս և Christian Aid-ի ղեկավար Ռոուեն Ուիլյամսը կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը մինչև 2050թ․ երկրի համար նպատակ սահմանել վնասակար արտանետումների լիակատար դադարեցումը: