Համաձայն Էներգետիկայի նախարարության հայտարարության ծրագիրը ներառելու է տրոհման մակերևույթային էներգահամակարգի կառուցումը 10կՎտ հզորությամբ, որը կօգտագործվի ցուցադրական նպատակներով: Կայանը կպատրաստվի և կհավաքվի Երկրի վրա, ապա կրող հրթիռի միջոցով կուղարկվի Լուսին: Այս սարքը կայանը կհասցնի Լուսնի ուղեծիր, որտեղից իջեցվող ապարատը կհասցնի այն արբանյակի մակերևույթ:
Յուրաքանչյուրը 10 կՎտ էլեկտրաէներգիա արտադրող 4 բլոկները կապահովեն բավարար էներգիա Լուսնի կամ Մարսի վրա ֆորպոստ ստեղծելու համար: Տրոհման մակերևույթային էներգահամակարգի օգտագործմամբ մոլորակային մակերևույթների վրա մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունը թույլ կտա իրականացնել լայնամասշտաբ ուսումնասիրություններ, ստեղծել մարդկանց բնակավայրեր և օգտագործել ռեսուրսները տեղում առևտրայնացման միաժամանակյա հնարավորությամբ:
Լուսնի ռեսուրսները, չնայած վերջիններս ապացուցված չեն, արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիսանում են քննարկման առարկա: Վերջին տասնամյակում կազմակերպվել են մի քանի լուսնային միսիաներ, որոնց նպատակն էր ուսումնասիրել հանքանյութերի և ջրածնի առկայությունը Երկրի բնական արբանյակի վրա:
Աղբյուրը՝ oilprice.com