Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը մայիսի 2-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 7 տնտեսվարողի, այդ թվում “Էներգո Ինվեստ հոլդինգ” փակ բաժնետիրական ընկերությանը: 2019թ. տարեսկզբից օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 31 տնտեսվարող, որոնցից 21 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում' 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 12 դիմում մերժվել, իսկ 1 դիմում ուսումնասիրության փուլում է:
Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի (www.petekamutner.am) «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում: